Համացանցում է հայտնվել Սոչիում 2 զբոսաշրջային ավտոբուսների բախումը պատկերող տեսանյութը

22:08 • 10.06.19

Հրապարակվել է Սոչիում երկու զբոսաշրջային ավտոբուսների բախումը պատկերող տեսանյութը, ինչի հետևանքով 26 մարդ մարմնական վնասվածքներ էր ստացել:

Ինչպես գրում է Lenta.ru-ն, տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է Mercedes-Benz Sprinter միկրոավտոբուսը կողաշրջվել խաչմերուկում Yutong ավտոբուսին բախվելուց հետո:

Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել հունիսի 9-ին, երբ 18 ուղևորների տեղափոխող միկրոավտոբուսը, խաչմերուկ մտնելով երկրորդական ճանապարհից, չի զիջել ավտոբուսին, որում 20 ուղևոր է գտնվել:

Ավելի ուշ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը Tert.am-ին հայտնել էր, որ զբոսաշրջային ավոտբուսների վթարի հետևանքով 1993 թ. ծնված հայ աղջիկ է տուժել: