Նյու Յորքում ուղղաթիռը երկնաքերի է բախվել (տեսանյութ)
Ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել ամերիկյան Նյու Յորք քաղաքի Մանհեթեն շրջանի Յոթերորդ պողոտայում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Նյու Յորքի հրշեջ ծառայության վարչությանը:
«Նյու Յորքի հրշեջ ծառայության վարչության աշխատակիցները դեպքի վայրում են գտնվում: Ուղղաթիռի կոշտ վայրէջք է եղել», - ասվում է գերատեսչության թվիթերյան հաղորդագրության մեջ:
Ամերիկյան NBC հեռուստաալիքը, հղում անելով իրավապահ մարմիններին, տեղեկացրել է, որ ուղղաթիռը բախվել է 54 հարկանի գրասենյակային շենքի տանիքին:
Video of smoke rising from the roof of a building in Manhattan after a helicopter made a hard landing on the roof and caught fire#Manhattan #NewYork pic.twitter.com/5QFgLUKu44
— CNW (@ConflictsW) June 10, 2019










