Բարի Ալիբասովի մոտ ներքին արյունահոսություն է սկսվել. ԶԼՄ-ներ
Պրոդյուսեր և երաժիշտ Բարի Ալիբասովի մոտ ներքին արյունահոսություն է սկսվել, հայտնում է РИА Новости-ն:
Ըստ աղբյուրի՝ Ալիբասովի կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկներին հաջողվել է կանգնեցնել արյունահոսությունը: Վիրահատության անհրաժեշտություն չի առաջացել:
Ալիբասովի որդին՝ Բարի Ալիբասով կրտսերը հերքել է ներքին արյունահոսության վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը և նշել, որ կյանքին վտանգ սպառնալու մասին կարելի է խոսել երկու օրից, երբ պարզ կդառնա այրվածքների բուժման դինամիկան:
Բարի Ալիբասովը դեռևս շարունակում է գտնվել ցավազրկող հաբերի ազդեցության տակ:
Հիշեցնենք, որ ռուս պրոդյուսերը հոսպիտալացվել էր այն բանից հետո, երբ երբ պատահաբար հյութի փոխարեն խողովակներ մաքրելու համար նախատեսված նյութ էր խմել: Նրա մոտ ախտորոշվել է շնչուղիների և ստամոքսի այրվածք:










