Իրադարձային
-ից
-ը
18:36 • 01.02.19Instagram-ը ջնջել է Մարգարիտա Սիմոնյանի գրառումն ու զգուշացում տվել էջն արգելափակելու մասինRT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը, որով նա կոչ էր անում օգնել Դոնբասում վիրավորված զինվորին, հեռացվել է Instagram-ից:
18:11 • 01.02.19Ստամբուլի ափերի մոտ Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած գերմանական սուզանավ է հայտնաբերվել (տեսանյութ, լուսանկարներ)U-23-ը հայտնաբերել է թուրքական Akin որոնողափրկարարական սուզանավը՝ Աղվա բնակավայրից քիչ հեռու, սուզանավը գտնվել է մոտ 40 մետր խորության վրա:
18:02 • 01.02.19Ամստերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա հարձակված քրդին 20 ամսվա ազատազրկում է սպառնումՄեղադրյալը 3 «Մոլոտովյան կոկտեյլ» էր նետել հյուպատոսության շենքի ուղղությամբ, հարձակման հետևանքով տուժածներ չէին գրանցվել:
17:49 • 01.02.19Հաագայում շենքի փլուզման հետևանքով հայ չի զոհվել, այդ մասին լուրը թյուրիմացություն է եղել. Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունՀաագայում շենքի փլուզման հետևանքով զոհ չի եղել:
17:26 • 01.02.19Անհրաժեշտ է անվավեր ճանաչել Կառավարության որոշումը՝ բազային ֆինանսավորման մրցութային ընթացակարգի սահմանման մասով. ԵՊՀ գիտական խորհուրդԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղարկել պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման առնչությամբ իր դիրքորոշումը:
17:10 • 01.02.19Արմեն Գրիգորյանը և Անդրանիկ Քոչարյանը քննարկել են ազգային անվտանգության ռազմավարության գործընթացում ԱԺ-ին վերաբերող հարցերԸնդգծվել է բոլոր ուժային կառույցների աշխատանքների թափանցիկության և հաշվետվողականության կարևորությունը։
17:07 • 01.02.19Տավուշի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվելՊարզվել է, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
16:30 • 01.02.19Հարավաֆրիկյան Հանրապետության դպրոցներից մեկում տեղի ունեցած փլուզման հետևանքով 3 աշակերտ է մահացել, կան տուժածներNetcare 911 բժշկական ծառայությունը թվիթերյան էջում հայտնել է, որ տուժածներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
16:14 • 01.02.19Երևանի քաղաքապետարանը հրապարակել է պարգևատրումների ցանկը. որոշ վարչությունների ղեկավարներ 1-2 մլն դրամ պարգևավճար են ստացելԵրևանի քաղաքապետարանը հրապարակել է վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած պարգևավճարները, թե ով որքան է վարձատրվել որպես 13-րդ աշխատավարձ, և որքան պարգևավճար է ստացել։
16:10 • 01.02.19Լրջագույն մասնագետներ ենք ներգրավել ՀՀ-ում ֆուտբոլը զարգացնելու համար, կառուցելու ենք շուրջ 700 փոքր դաշտ, ֆուտբոլային դպրոցներ, ակադեմիա. Արթուր ՎանեցյանԱրթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ Ֆուտբոլի ֆեդերացիայում կատարվում է շատ մեծ աշխատանք և վստահեցրեց, որ դրական ձեռքբերումներ են ունենալու: «Լրջագույն մասնագետներ ենք ներգրավել ՀՀ-ում ֆուտբոլը զարգացնելու համար:
15:50 • 01.02.19Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ ստիպված է եղել վաճառել տունն ու պարտքեր է կուտակել Էրդողանին բարոյական փոխհատուցում վճարելու համար«Տունս վաճառեցի, 200 000 լիրա էլ պարտք վերցրի և վճարեցի», - ասել է Քըլըչդարօղլուն՝ նկատի ունենալով Էրդողանի ընտանիքի՝ Մեն կղզում օֆշորային հաշիվների շուրջ բացված դատական գործը:
15:50 • 01.02.19Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում գետնաբուք էՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
15:46 • 01.02.19Երևանի Լեո-Սարյան փողոցների խաչմերուկում բեռնաթափելու ժամանակ սալիկները շրջվել են. կա 7 տուժածՆշանակվել են ԴԲՓ-ներ: Նախապատրաստվում են նյութեր:
15:25 • 01.02.19Բեռլինում մեկնարկել է Մերկել-Փաշինյան հանդիպումը (տեսանյութ)Բեռլինում մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
14:51 • 01.02.19ԱԱԾ-ում, Ֆուտբոլի ֆեդերացիայում աշխատանքի կընդունենք այստեղ բուժում ստացած տղաներին. Արթուր Վանեցյանը՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնումՆա խոստացավ և պարտավորվեց այդ գործընթացը պահել հսկողության տակ:
