Ամստերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա հարձակված քրդին 20 ամսվա ազատազրկում է սպառնում
Անցյալ տարվա օգոստոսին Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա հարձակված անձն ազգությամբ քուրդ Էրջան Փոլաթերն է: Ամստերդամի գլխավոր դատախազությունը նրա համար պահանջել է 20 ամսվա ազատազրկում, այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
Մեղադրյալը 3 «Մոլոտովյան կոկտեյլ» էր նետել հյուպատոսության շենքի ուղղությամբ, հարձակման հետևանքով տուժածներ չէին գրանցվել:
Միևնույն ժամանակ, Նիդեռլանդներում թուրքական համայնքի ներկայացուցիչները պահանջում են, որ հարձակման՝ քաղաքական դրդապատճառներով կատարված լինելն ապացուցվելու դեպքում միջադեպը որակել որպես ահաբեկչական ակտ:
Թուրքական կողմը պնդում է նաև, որ Փոլաթերը կապ ունի «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման հետ, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում:










