Հարավաֆրիկյան Հանրապետության դպրոցներից մեկում տեղի ունեցած փլուզման հետևանքով 3 աշակերտ է մահացել, կան տուժածներ

16:30 • 01.02.19

Հարավաֆրիկյան Հանրապետության Ֆանդերբեյլպարկ քաղաքում դպրոցի երկու շենքերը միացնող անցուղու փլուզման հետևանքով 3 մարդ է զոհվել, առնվազն 15-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդվում է նաև, որ վիրավորներից մի քանիսին հիվանդանոց տեղափոխելու համար ուղղաթիռներ են կիրառվել:


Netcare 911 բժշկական ծառայությունը թվիթերյան էջում հայտնել է, որ տուժածներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Տեղի իշխանությունները քննում են միջադեպի պատճառները: