Instagram-ը ջնջել է Մարգարիտա Սիմոնյանի գրառումն ու զգուշացում տվել էջն արգելափակելու մասին

18:36 • 01.02.19

«Ռուսաստանն այսօր» գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը, որով նա կոչ էր անում օգնել Դոնբասում վիրավորված զինվորին, հեռացվել է Instagram-ից: Այս մասին հաղորդվել է RT-ի Telegram-ալիքում:

Instagram-ից նշում են, որ գրառումը խախտել է սոցցանցի կանոնները: Բացի այդ, Սիմոնյանին նախազգուշացրել են, որ եթե իրավիճակը կրկնվի, նրա էջը կարող են արգելափակել:

«Եթե աղետի մեջ հայտնվածների համար դրամահավաքը խախտում է ընկերության կանոնները, այդ ի՞նչ կանոններ են դրանք», - ընդգծել են RT-ում:

Սիմոնյանն ավելի ուշ մեկնաբանել է իր գրառման հեռացումը: «Միակ բացատրությունն Instagram-ից, սա էր. «Մենք ցանկանում ենք, որ Instagram-ն անվտանգ լինի բոլորի համար»: Մոռացել են հավելել՝ բացի նրանցից, ով մեզ դուր չի գալիս», - իր Telegram-ալիքում գրել է Սիմոնյանը:

Նույն գրառումը Սիմոնյանն արել է նաև Facebook-ում՝ խնդրելով գումար հավաքել 2016-ին Դոնեցկի օդանավակայանի մոտ տեղի ունեցած մարտերում վիրավորված Մուսա Ումախանովի ապաքինման համար: