Հաագայում շենքի փլուզման հետևանքով հայ չի զոհվել, այդ մասին լուրը թյուրիմացություն է եղել. Նիդեռլանդներում ՀՀ դեսպանություն
Հաագայում շենքի փլուզման հետևանքով զոհ չի եղել: Այս մասին հայտարարություն է տարածել Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը՝ հերքելով իր կողմից երեկ տարածված հաղորդագրությունը, թե փլուզման հետևանքով ազգությամբ հայ է մահացել:
«Հայցելով հանրության ներողամտությունը՝ տեղեկացնում ենք, որ Հաագայում գազի պայթյունի հետևանքով զոհ չի եղել։ Դեսպանությանը թյուրամիցության մեջ էին գցել այլ քաղաքում ավտոտնակում մեքենայի գազի ատրահոսքից զոհված երիտասարդի հարազատները»,-ասված է դեսպանության պարզաբանման մեջ։
Հիշեցնենք, որ Նիդեռլանդների արևմտյան Հաագա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք տուն էր փլուզվել:










