Իրադարձային
-ից
-ը
11:25 • 17.01.19Թուրքիայում և աշխարհի տարբեր երկրներում կոգեկոչեն պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակըՀունվարի 17-19-ը Դինքի մահվան 12-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Ստամբուլում, Անկարայում և Դատչայում, Գերմանիայի Բեռլին և Քյոլն քաղաքներում, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում և Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում:
11:09 • 17.01.19Անկարայի գործարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 5 սիրիացի ներգաղթյալ է մահացելԴեռևս անհայտ պատճառներով նախօրեին ուշ երեկոյան բռնկված հրդեհը հնարավոր է եղել ամբողջությամբ մարել միայն առավոտյան:- 11:04 • 17.01.19Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում ընդգրկված է 20 հարց, որից 12-ը չզեկուցվող ենՄեկնարկել է կառավարության հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում ընդգրկված է 20 հարց, որից 12-ը չզեկուցվող են:
10:47 • 17.01.19Հայտնի է դարձել ԱՄՆ-ում իրանցի հեռուստահաղորդավարուհու ձերբակալության պատճառըՀեռուստաալիքը տեղեկացրել է, որ իրենց լրագրողը ձերբակալվել է որպես «կարևոր վկա», նրան որևէ մեղադրանք առաջադրված չէ:
10:33 • 17.01.19Ծովահենները Գվինեական ծոցում գերեվարված նավաստիների համար, որոնց թվում հայ կա, փրկագին են պահանջելԱյժմ պետք է համաձայնության գալ գումարի տրամադրման և գերիների վերադարձման վայրի շուրջ: Գերեվարվածների գտնվելու վայրն անհայտ է: Անհայտ է նաև, թե երբ ծովահենները հաջորդ անգամ կապ կհաստատեն և թե որքան գումար կպահանջեն:
09:55 • 17.01.19Forbes-ը կազմել է 2019-ին ճանապարհորդելու համար ամենավտանգավոր երկրների զբոսաշրջային քարտեզը. Հայաստանը համեմատաբար անվտանգ զբոսաշրջային երկրների թվում էՀայաստանում, ըստ փորձագետների, վտանգի մակարդակը ցածր է, այն համեմատաբար անվտանգ զբոսաշրջային երկիր է համարվում: Իսկ առողջապահական առումով Հայաստանը վտանգի բարձր մակարդակ ունեցող երկրներից է:
09:49 • 17.01.19Մարալիկ-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes CLS» և «ՎԱԶ-21014» մակնիշի մեքենաները. տուժածների վիճակը ծայրահեղ ծանր էՀունվարի 16-ին, ժամը 23:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
09:46 • 17.01.19«Առջևում գրեթե 2 ամիս Հայաստանում և բազմաթիվ ծրագրեր». Լապշինը ժամանել է ԵրևանԱրցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտնել է Հայաստան ժամանելու մասին:
09:42 • 17.01.19Հայաստանից Կանադա ուղարկվող փոստային ծանրոցներում հայտնաբերվել է թմրանյութով ներծծված հագուստ. բերման են ենթարկվել Իրանի քաղաքացիներՍյունիքի տարածաշրջանային բաժնի և օպերատիվ-հետախուզության բաժնի աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանի անցման կետից բերման են ենթարկել ծանրոցը Կանադա ուղարկող Իրանի քաղաքացի Ռ.Ա-ին:
09:30 • 17.01.19Մամուլում շրջանառվող լուրերը հերյուրանքներ են, զրպարտություն իմ անձի նկատմամբ. Ռուստամ ՍտեփանյանՎերջին օրերին մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը մտերիմ հարաբերություններ ունի Ռուստամ Ստեփանյանի հետ, ով, ըստ նույն լուրերի, քրեական դեմք է, և որ ժամանակին հետախուզվել է ՌԴի կողմից
09:22 • 17.01.19Փրկարարները երևանյան բնակարաններից մեկում դի են հայտնաբերելՀունվարի 16-ին, ժամը 23:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
07:12 • 17.01.19Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու...
04:26 • 17.01.19Քենիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 21-իՔենիայի մայրաքաղաք Նայրոբիի Dusit հյուրանոցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհերի թիվն ավելացել է, հասնելով 21-ի:
02:57 • 17.01.19Եգիպտոսում մոլեգնող հզոր ավազամրրիկը հինգ մարդու կյանք է խլելՍա վերջին ժամանակների ամենահզոր ավազամրրիկն է, որն ուղեկցվում է քամիներով, օդի ջերմաստիճանի նվազմամբ ու կարճատև անձրևներով:
02:25 • 17.01.19Հելսինկիի օդանավակայանում ձյան առատ տեղումների պատճառով ավելի քան 40 չվերթ է չեղարկվելԵղանակային անբարենպաստ պայմանների ու ձյան առատ տեղումների պատճառով Ֆիննական Finnair ավիաընկերությունը չեղարկել է հունվարի 17-ին իրականացվելիք չվերթներից 41-ը:
