Ծովահենները Գվինեական ծոցում գերեվարված նավաստիների համար, որոնց թվում հայ կա, փրկագին են պահանջել
Ծովահենները լույս հունվարի 2-ին Գվինեական ծոցում՝ Բենինի ափերի մոտ, MSC Mandу նավի անձնակազմի 6 գերեվարված անդամների համար, որոնցից մեկը հայ է, փրկագին են պահանջել: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանում Տրանսպորտային աշխատակիցների միջազգային ֆեդերացիայի համակարգող Սերգեյ Ֆիշովը:
«Բանակցությունները վարվում են միջնորդների միջոցով, ինչպես լինում է սովորաբար»,- ասել է Ֆիշովը:
Այժմ պետք է համաձայնության գալ գումարի տրամադրման և գերիների վերադարձման վայրի շուրջ:
Գերեվարվածների գտնվելու վայրն անհայտ է: Անհայտ է նաև, թե երբ ծովահենները հաջորդ անգամ կապ կհաստատեն և թե որքան գումար կպահանջեն:
Հիշենենք, որ ծովահենները թալանել էին Պանամայի դրոշի ներքո նավարկող կոնտեյներային նավը, գերի վերցրել անդամներից 6-ին, որոնցից մեկը նավի հայազգի խոհարար Անդրոնիկ Գրիգորյանն է, մյուս 5-ը Ռուսաստանի քաղաքացիներ են: Անձնակազմի մյուս անդամները՝ 20 հոգի, փրկվել են:










