Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում ընդգրկված է 20 հարց, որից 12-ը չզեկուցվող են
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում ընդգրկված է 20 հարց, որից 12-ը չզեկուցվող են:
Հարցերի շրջանակում են Կարեն Սարուխանյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի պաշտոնից ազատելու մասին,
Վահե Ղալումյանին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշման նախագծերը:
Կքննարկվի նաև «Անտառային պետական մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
Նիստին կառաջարկվի Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը։









