Մամուլում շրջանառվող լուրերը հերյուրանքներ են, զրպարտություն իմ անձի նկատմամբ. Ռուստամ Ստեփանյան

09:30 • 17.01.19

Վերջին օրերին մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը մտերիմ հարաբերություններ ունի Ռուստամ Ստեփանյանի հետ, ով, ըստ նույն լուրերի, քրեական դեմք է, և որ ժամանակին հետախուզվել է ՌԴ-ի կողմից:

Ռուստամ Ստեփանյանը iravunk.com-ի հետ զրույցում նշել է, որ տարածված լուրերում միակ ճշմարտությունն այն է, որ ինքը Հայկ Սարգսյանի ընկերն է.

«Մնացած լուրերը, որ իբր ես մարդասպան եմ, նմանատիպ կեղտոտ ստերն առնչություն չունեն իմ անձի հետ: Դրանք հերյուրանքներ են, զրպարտություն իմ անձի նկատմամբ»,- նշել է Ստեփանյանը:

Վերջինս հավելել է, որ ինքն ուղղակի գործարար է, և իրեն ճանաչողները գիտեն դրա մասին: