Հելսինկիի օդանավակայանում ձյան առատ տեղումների պատճառով ավելի քան 40 չվերթ է չեղարկվել

02:25 • 17.01.19

Եղանակային անբարենպաստ պայմանների ու ձյան առատ տեղումների պատճառով Ֆիննական Finnair ավիաընկերությունը չեղարկել է հունվարի 17-ին իրականացվելիք չվերթներից 41-ը, գրում է TACC-ը՝ հղում անելով ավիաընկերության մամուլի ծառայությանը:

Ենթադրվում է, որ ձյան առատ տեղումների հետևանքով թռիչքների ու մի շարք այլ աշխատանքների իրականացնումը կդժվարանա, ուստի ընկերությունը նախապես չեղարկել է բազմաթիվ չվերթներ, իսկ որոշներն էլ կարող են հետաձգվել:

Այս պահի դրությամբ չեղարկվել է 41 չվերթ, որոնք պետք է իրականացվեին հինգշաբթի՝ հունվարի 17-ին: Չեղարկվել են ինչպես ներքին, այնպես էլ մի շարք միջազգային չվերթներ: