Իրադարձային
-ից
-ը
16:12 • 10.01.19Արմեն Մուրադյանն ու ևս մի խումբ բժիշկներ ստորագրահավաք են սկսել. պահանջում են մերժել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագիրը«Հաշվի առնելով, որ սպանված Իոսիֆ Աղաջանովը եղել է Բժշկական համալսարանի ուսանող, իսկ Աղաջանովների ընտանիքը բժիշկների հայտնի ընտանիք է, մի խումբ բժիշկներ, այդ թվում նաև՝ Բժշկական համալսարանի մասնագետներ, ստորագրահավաք են սկսել ընդդեմ ..»։
16:04 • 10.01.1915 000 եվրո փոխհատուցում. Խադիջա Իսմայիլովան շահել է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերի հիման վրա դատական գործըՀայցվորի պնդմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք կետերով ոտնահարել են ազատ խոսքի և անձնական կյանքի իր իրավունքները, ինչը պայմանավորված է եղել իր լրագրողական գործունեությամբ:
15:43 • 10.01.19Սիրիայում ԻՊ ահաբեկիչների հարձակման ժամանակ բրիտանացի 5 զինծառայող է մահացել. լրատվամիջոցներՀայտնի է, որ հարձակման համար ահաբեկիչները փորձել են օգտվել եղանակային անբարենպաստ պայմաններից, մասնավորապես՝ ավազամրրիկից:
15:09 • 10.01.19Ռուսաստանում ոսկերչական իրերի խանութ թալանած անձը փախուստի դիմելիս կորցրել է գողոնը2018թ.-ի նոյեմբերին ոսկերչական իրերի խանութի աշխատակցուհին հայտնել էր 265 հազար ռուբլի արժողությամբ զարդերի գողության մասին: Իրավապահ մարմինները հայտնաբերել էին 33-ամյա գողին, որը, պարզվել է...
14:44 • 10.01.19Քաղաքացին խաղալիք դանակի գործադրմամբ դեղատան աշխատակցին սպառնացել է և պահանջել գումար, ապա հափշտակելով 157.000 ՀՀ դրամ, փախել է. ՔԿՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանում դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
14:30 • 10.01.19Ռ. Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց, դա արդարադատությունից խուսափել է. Արամ ՕրբելյանՌոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը քննող դատավոր Նելլի Բաղդասարյանին երեկվա դատական նիստին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազը, ինչից հետո նիստը հետաձգվեց:
14:05 • 10.01.19Ավստրալիայում ձերբակալել են տարբեր երկրների դեսպանատներ կասկածելի փաթեթներ ուղարկած անձինՀայտնի է, որ Շեպարտոն քաղաքի բնակիչը ձերբակալվել է իր իսկ տանը: Նա անհայտ պարունակությամբ փաթեթներն ուղարկել է փոստով:
13:27 • 10.01.19Իսպանիայի, Արգենտինայի և Էկվադորի ներկայացուցիչները ներկա չեն գտնվի Մադուրոյի երդմնակալության արարողությանըՄադուրոյի պաշտոնավարման նոր ժամկետը սկսվում է հունվարի 10-ին և կտևի մինչև 2025թ.-ը:
13:14 • 10.01.19Մոսկվայում տան նորոգման աշխատանքներ իրականացնելիս ՀՀ 68-ամյա քաղաքացի է մահացելՆրանց բնակարանի լոգարանում նորոգման աշխատանքներ իրականացնելիս 68-ամյա Սոխին պատահաբար վնասել է չորացուցիչի խողովակն ու տաք ջրի արտահոսքի ժամանակ չի կարողացել դուրս գալ լոգասենյակից:
12:34 • 10.01.19Գերմանիայի 3 օդանավակայանում գործադուլի պատճառով հարյուրավոր չվերթներ են չեղարկվելՕդանավակայանների անվտանգության աշխատակիցների գործադուլը կշարունակվի մինչև հունվարի 11-ի կեսգիշեր: Գործադուլի մասնակիցները պահանջում են մեկ ժամի դիմաց աշխատավարձերը 20 եվրոյի հասցնել:
12:02 • 10.01.19Կիմ Չեն Ընը Հս. Կորեա է հրավիրել Չինաստանի ղեկավարինԱղբյուրը հավելում է, որ եթե Ծինփինն իսկապես այցելի Հս. Կորեա, սա կլինի Չինաստանի ղեկավարի առաջին այցը Փհենյան 2011 թվականից ի վեր:
11:57 • 10.01.19Թրամփը դեմոկրատների հետ հանդիպման ժամանակ առաջին իսկ հարցից հետո ցտեսություն է ասել ու հեռացել«Նենսին ասաց՝ ոչ: Իսկ ես ասացի՝ «ցտեսություն»: Ոչ մի այլ մեթոդ չի աշխատում»,- ասվում է նախագահի գրառման մեջ:
11:28 • 10.01.19Ֆրանսիական Թուլուզում բնակելի շենքում հրդեհի հետևանքով 19 մարդ է տուժել (լուսանկար)Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ տեղական ժամանակով 02:40-ի սահմաններում: Հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում: Ռադիոկայանի փոխանցմամբ՝ շենքը կառուցվել է 20-րդ դարի սկզբին:
11:12 • 10.01.19ՌԴ ՊՆ-ն չի հայտնել Սիրիայում հայ զինվորի զոհվելու մասին տեղեկությունը. BBC-ի անդրադարձը (լուսանկարներ)BBC-ի ռուսական ծառայության հաղորդմամբ՝ 2018թ. նոյեմբերի 2-ին Սիրիայում զոհվել է ՌԴ ՊՆ կրտսեր սերժանտ Անդրանիկ Առուստամյանը, որի մահվան լուրը, սակայն, ՊՆ-ն չի հայտնել: Աղբյուրը մանրամասնում է, որ դա Առուստամյանի երկրորդ զինվորական գործուղումն էր Սիրիա:
11:09 • 10.01.19Էջմիածնում 46-ամյա մոտոցիկլիստը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի մետաղյա սյանը և տեղում մահացելՀունվարի 9-ին, ժամը 23.20-ի սահմաններում, 46-ամյա Արմեն Մնացականյանը վարելով «Կավասակի» մոտոցիկլետը՝ Էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի մետաղյա սյանը, ինչի հետևանքով տեղում մահացել է:
