Սիրիայում ԻՊ ահաբեկիչների հարձակման ժամանակ բրիտանացի 5 զինծառայող է մահացել. լրատվամիջոցներ

15:43 • 10.01.19

Սիրիայի արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հետ բախման ժամանակ զոհվել է Մեծ Բրիտանիայի 5 զինծառայող, այս մասին հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում անելով արաբական աղբյուրների:

Նշվում է, որ ևս մի քանի բրիտանացի զինվորական մարմնական վնասվածքներ է ստացել, նրանց տեղափոխել են Ալ Հասաքա քաղաքի հոսպիտալ:

ԻՊ ահաբեկիչները բախվել են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդամետ խմբավորման զինյալների հետ, որոնց օգնում էին բրիտանացի զինվորականները: Հայտնի է, որ հարձակման համար ահաբեկիչները փորձել են օգտվել եղանակային անբարենպաստ պայմաններից, մասնավորապես՝ ավազամրրիկից:

Հայտնի է, որ բախումը տեղի է ունեցել Էշ շաֆա գյուղի մոտակայքում, որը նախօրեին ազատագրել էին քուրդ զինյալները: