Ֆրանսիական Թուլուզում բնակելի շենքում հրդեհի հետևանքով 19 մարդ է տուժել (լուսանկար)
Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում գտնվող հին բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 19 մարդ է տուժել, ընդ որում՝ 2-ը հրշեջ, հաղորդում է France Bleu ռադիոկայանը:
Փրկարարները տարհանել են շենքի բնակիչներին, ինչպես նաև հարակից հյուրանոցի 60 հաճախորդի՝ նախազգուշական նկատառումներից ելնելով:
Դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ տեղական ժամանակով 02:40-ի սահմաններում: Հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում: Ռադիոկայանի փոխանցմամբ՝ շենքը կառուցվել է 20-րդ դարի սկզբին:











