Իրադարձային
-ից
-ը
21:13 • 09.01.19Ֆրանսիայում գտել են կորած Mirage 2000 D տեսակի կործանիչի բեկորներըՆշվում է, որ ընկած կործանիչի բեկորները հայտնաբերել են ֆրանսիական Դու և Յուրա դեպարտամենտների միջև սահմանային տարածքում: Ինքնաթիռը օդ էր բարձրացել Նենսի Օշե ավիաբազայից վաղ առավոտյան:
20:59 • 09.01.19Ռուսաստանում էլ գազը թանկանում է, բայց Հայաստան մտնում է ինքնարժեքով. թանկացման մեջ քաղաքական ենթատեքստ չկա. Ս. Տարասով«Ռուսաստանում էլ ամեն ինչ թանկանում է: Բնակարանների վարձակալությունը, մետրոն, տրոմվայը թանկանում են, ամեն ինչ թանկանում է: Ռոսաստանում նույնպես գազը թանկանում է, բայց Հայաստան ռուսական գազը մտնում է ինքնարժեքով:
20:44 • 09.01.19Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը ՀՀԿ-ին իրենց անդամակցությունը դադարեցնելու մասին դիմում են ներկայացրել«Քառյակ մեդիա» ՓԲԸ համահիմնադիրներ, ԱԺ նախկին պատգամավորներ Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հունվարի 8-ին դիմում են ներկայացրել իրենց անդամակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցությանը դադարեցնելու մասին:
19:26 • 09.01.19Ղազախստանում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել երկրի ՆԳ նախարարի հետՀայտնի է, որ ՀՀ դեսպանն ու ՆԳ նախարարը կարծիքներ են փոխանակել հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանման ու հանրային անվտանգության ոլորտներում երկու երկրների միջև փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ:
19:04 • 09.01.19Դանիայում ՀՀ դեսպանությունը կմիավորվի Շվեդիայում ՀՀ դեսպանության հետ. ԱԳՆ խոսնակԴիվանագիտական ծառայության արդյունավետության բարձրացման նպատակով այլ քայլեր ևս նախատեսվելու են, որոնք ընդգրկելու են նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրության ընդլայնումը: Այս առումով առավել մանրամասն տեղեկություն կհայտնվի լրացուցիչ»...
18:15 • 09.01.19Բացահայտվել են բնապահպանության պետական տեսչության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ թույլ տալու, ինչպես նաև կաշառք տալու և ստանալու դեպքերՆախնական քննության տվյալներով՝ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության առանձին պաշտոնատար անձինք, 2016-2017 թթ. ընդգրկված լինելով «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության...
18:00 • 09.01.19Իսրայելցի նախկին նախարարը խոստովանել է, որ լրտեսել է հօգուտ ԻրանիՍեգևը խոստովանել է, որ իրանական կողմն իրեն հավաքագրել է Նիգերիայում բժիշկ աշխատելու ժամանակ:
17:12 • 09.01.19ՌԴ-ում ձերբակալվել է Կարագանդայում կատարված սպանության գործով հայազգի կասկածյալը. քննարկվում է նրա արտահանձնման հարցըԱվելի վաղ միջազգային հետախուզման մեջ գտնվող Գուրուրյանը տեսաուղերձ էր հղել՝ հայտարարելով, որ ինքը մարդասպան չէ ու պատրաստ է հանձնվել ղազախական իշխանություններին: Ամանորի գիշերը Կարագանդայում կատարված սպանության գործով...
16:36 • 09.01.19ՃՈ տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումների համար սահմանվել է աշխատանքային ռեժիմՏրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման, հաշվառման, գրավի ու լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքների գրանցման, վարորդական վկայականների հատկացման հետ կապված քաղաքացիներին մատուցվող...
16:29 • 09.01.19Մերձմոսկովյան շրջանում 13-ամյա աղջիկը զենքի հետ սելֆի անելիս կրակել է իր դեմքինԸստ քննության՝ 13-ամյա աղջիկն առանձնատան երկրորդ հարկում որոշել է սելֆի անել: Դրա համար նա առանց հորը հարցնելու վերցրել է նրա տրավմատիկ ատրճանակը և լուսանկարվելիս անզգուշաբար կրակել իր դեմքին:
16:22 • 09.01.19Վարչապետի առաջադրման հարցը, հավանաբար, օրակարգ կմտցվի հունվարի 14-ին. Ալեն Սիմոնյան7-րդ գումարման Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» դաշինքը դեռ չի որոշել, թե երբ է վարչապետի պաշտոնում առաջադրելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
16:18 • 09.01.19Արայիկ Հարությունյանն աշխատանքային քննարկում է անցկացրել պետական բուհերի ռեկտորների հետՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել պետական բուհերի ռեկտորների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:
15:57 • 09.01.19Իսրայելում մի քանի տարի տևած երաշտից հետո առատ ձյուն է տեղացել (տեսանյութ)Օդերևութաբաններն արդեն նախազգուշացրել են, որ առաջիկայում հեղեղումների վտանգ կա երկրի հարավային և արևելյան հատվածների ցածրադիր շրջաններում:
15:57 • 09.01.19Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը քննող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին. նիստը հետաձգվեց«Դատախազությունը և քննիչն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նախագահող դատավորին, քննարկվեց այդ հարցը, պաշտպանական կողմն առարկեց միջնորդության դեմ»,-ասաց նա և նշեց, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ...
15:44 • 09.01.19Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համարՎրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 9-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ...
