Ֆրանսիայում գտել են կորած Mirage 2000 D տեսակի կործանիչի բեկորները

21:13 • 09.01.19

Ֆրանսիայում կործանվել է Mirage 2000 D տեսակի ռազմական ինքնաթիռ, ավելի վաղ հաղորդվել էր, որ կործանիչը կորել է ռադարներից օդ բարձրանալուց որոշ ժամանակ անց, հաղորդում է «Լ.» պարբերականը:

Նշվում է, որ ընկած կործանիչի բեկորները հայտնաբերել են ֆրանսիական Դու և Յուրա դեպարտամենտների միջև սահմանային տարածքում: Ինքնաթիռը օդ էր բարձրացել Նենսի Օշե ավիաբազայից վաղ առավոտյան: 

Հայտնի է, որ կործանիչի ներսում երկու մարդ է եղել, այժմ փրկարար ծառայությունները փորձում են գտնել օդաչուներին:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: