Իրադարձային
-ից
-ը
11:57 • 09.01.19Հունվարի 8-9-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 26 դեպքԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 8-ից 9-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 26 դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
11:48 • 09.01.19«Գազպրոմ»-ը կարող է նվազեցնել Հայաստանում ներդրումների ծավալը. «Կոմերսանտ»«2018թ. գարնանը տեղի ունեցած հեղաշրջումից հետո ՀՀ վարչապետ է դարձել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո պաշտոնական Երևանի հարաբերությունները ռուսական պետական կառույցների հետ բարդացել են: Նախորդ տարվա հուլիսին Պետեկամուտների կոմիտեն հարկային խախտումներ է բացահատել ...»։
11:43 • 09.01.19Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց որպես Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպանԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը։ Նիստի ընթացքում արդեն դատարանի որոշմամբ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Զարուհի...
11:17 • 09.01.19Երևանի 22-ամյա բնակիչը, իմանալով, որ սուպերմարկետի չհրկիզվող պահարանում գումար կա, որոշել է հափշտակել այն. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելու, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, խոշոր չափերի կողոպուտ...
10:33 • 09.01.19Պաշտպանի աջակցությամբ քաղաքացուն վճարվել է շուրջ մեկ տարի պակաս վճարված կենսաթոշակը. ՄԻՊՔաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր կենսաթոշակը ստանալու հետ կապված խնդիրները կարգավորելու հարցում: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից:
10:06 • 09.01.19Առկա է Հնդկաստանի քաղաքացիների՝ Հայաստան սահմանահատումների թվի, ինչպես նաև կացության կարգավիճակ ստացածների թվի աճ. Միգրացիոն ծառայությունՀՀ ՏԿԶՆ Միգրացիան ծառայությունն ամփոփ տվյալներ է ներկայացրել Հայաստանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիների մասին: Նախ նշվում է, որ 2018թ ամփոփ վիճակագրական տվյալները հասանելի ...
09:33 • 09.01.19Սիրիայի հայ համայնքի ջանքերով 2019-ին լայն թափով կվերականգնվեն ազգային կառույցները. Ժիրայր ՌեիսյանՍիրիայի հայ համայնքը 2019 թվականին լայն թափով իրականացնելու է ազգային կառույցների վերականգնման աշխատանքը: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, 2018-ին...
09:26 • 09.01.19Երևանի Դավթաշեն վարչական շրջանում սյունն ընկել է ճանապարհի երթևեկելի հատված, ինչի հետևանքով վնասվել են մալուխներ, իսկ երթևեկությունը երկկողմանի փակվել է. ԱԻՆՀունվարի 9-ին, ժամը 03:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասում էլեկտրական մալուխները պոկվել և ընկել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
09:23 • 09.01.19Տավուշում 27-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողն ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն և կալանավորվել. Արևիկ ԽաչատրյանԱյս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Սպանության գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,-հավելեց Արևիկ Խաչատրյանը:
09:13 • 09.01.19Ամերիկյան Քարնեգի հաստատությունում քննարկվել են հետհեղափոխական Հայաստանի զարգացումներըՎաշինգտոնի Քարնեգի հաստատությունում կազմակերպված քննարկման թեման Հայաստանում հետհեղափոխական և հետընտրական զարգացումներն էին։ Բանախոսներն էին ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, Վրաստանում գործող «Ալիք Մեդիա» լրատվականի գլխավոր խմբագիր...
08:59 • 09.01.19Նոյեմբերյան-Իջևան ճանապարհին Mercedes GL550 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվելՀունվարի 8-ին, ժամը 20:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին՝ Ոսկեպարի ոլորաններում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
04:52 • 09.01.19Վթար Արմավիրի մարզում. Վաղարշապատում բախվել են BMW-ն ու մոտոցիկլը. shamshyan.comՀունվարի 8-ին ժամը 19:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոցի պողոտայում բախվել են BMW մակնիշի 99 OQ 799 համարանիշի ավտոմեքենան և AM 018 AC համարանիշի մոտոցիկլը:
03:22 • 09.01.19114 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ-ի ամենատարեց բնակիչըԵրեքշաբթի՝ հունվարի 8-ին, ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ Հայթս քաղաքում 114 տարեկանում կյանքից հեռացել է Միացյալ Նահանգների ամենատարեց բնակիչը՝ Լեսսի Բրաունը:
02:57 • 09.01.19Սիրիական Համա նահանգում ականի պայթյունի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվելՍիրիական Համա նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների տեղադրած ականի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ կին:
01:24 • 09.01.19Ֆրանսիան և Գերմանիան համագործակցության նոր պայմանագիր կկնքեն հունվարի 22-ինՖրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության նոր պայմանագիրը կկնքվի 2019 թվականի հունվարի 22-ին Գերմանական Աախեն քաղաքում: Նոր պայմանագիրը կհիմնվի 1963 թվականին կնքված Ելիսեյան պայմանագրի դրույթների վրա:
