Վթար Արմավիրի մարզում. Վաղարշապատում բախվել են BMW-ն ու մոտոցիկլը. shamshyan.com
Երեկ՝ հունվարի 8-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Մաշտոցի պողոտայում բախվել են Փարաքար գյուղի բնակիչ 33-ամյա Խաչատուր Մեհրաբյանի BMW մակնիշի 99 OQ 799 համարանիշի ավտոմեքենան և AM 018 AC համարանիշի մոտոցիկլը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com կայքը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:
Ականատեսների խոսքով՝ վթարի մեղավորը եղել է մոտոցիկլավարը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ստեղծել վթարային իրավիճակ և բախվել BMW-ին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:










