Սիրիական Համա նահանգում ականի պայթյունի հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել
Սիրիական Համա նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների տեղադրած ականի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ կին: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ սիրիական SANA գործակալությանը հղումով:
Գործակալության տվյալներով՝ ականի պայթյունի հետևանքով վնասվածներ է ստացել ևս հինգ մարդ: Միջադեպը տեղի է ունեցել ֆերմաներից մեկի տարածքում գյուղատնտեղական աշխատանքների ժամանակ: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:
SANA-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ այս շրջանում գործող ԻՊ-ի զինյալները հեռանալիս բազմաթիվ ֆուգասներ են թողել գյուղական տարածքներում, ինչն արվել է նահանգում խաղաղ կյանքի կարգավորման գործընթացը խանգարելու նպատակով:










