114 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ-ի ամենատարեց բնակիչը

03:22 • 09.01.19

Երեքշաբթի՝ հունվարի 8-ին, ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ Հայթս քաղաքում 114 տարեկանում կյանքից հեռացել է Միացյալ Նահանգների ամենատարեց բնակիչը՝ Լեսսի Բրաունը: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ Բրաունի ընտանիքի անդամներին հղումով:

Լեսսի Բրաունը ծնվել է 1904 թվականին Ջորջիա նահանգում և մեծացել է ֆերմայում: Ընդհանուր առմամբ ընտանիքում եղել է 12 երեխա:

Բրաունի ամուսինը մահացել է 1991 թվականին: Կինն ունեցել է երեք դուստր և երկու որդի: Կյանքի վերջին տարիները նա անցկացրել է դստրերից մեկի տանը:

Գործակալության հաղորդմամբ՝ Լեսսի Բրաունը երկրի ամենատարեց բնակիչն է հռչակվել 2018 թվականի մայիսի 9-ին,  երբ 114 տարեկանում կյանքից հեռացել է երկրի ամենատարեց բնակիչ համարվող Դելֆին Գիբսոնը: