Իրադարձային
-ից
-ը
15:20 • 08.01.19Գերմանիայում ձերբակալել են քաղաքական գործիչների վրա հաքերային հարձակման համար կասկածվող անձինՕրվա ընթացքում Գերմանիայում տեղի կունենա մամուլի երկու ասուլիս, որոնց ընթացքում կներկայացվեն գործի մանրամասները:
14:59 • 08.01.19Ուկրաինայում «Селидовуголь» հանքավայրի աշխատակիցները 7-րդ օրն անընդմեջ հացադուլ են անումՀանքափորները մեկ անգամ չէ, որ Կիևում և շրջաններում ցույցեր են անցկացրել՝ պահանջելով չվճարված աշխատավարձերը և բողոքելով մի շարք հանքերի փակման վերաբերյալ իշխանությունների մտադրությունների դեմ:
14:42 • 08.01.19Կրակոցներ Արարատում. ոստիկանները պարզել են կասկածյալի ինքնությունըՀունվարի 5-ին, ժամը 23.50-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն Արարատ քաղաքի մի բնակչից հաղորդում է ստացվել, որ զենք են բարձրացրել իրենց վրա, կան վիրավորներ:
14:33 • 08.01.19Ավստրալիայում թունավոր մեդուզաները հայտնի լողափերի փակման պատճառ են դարձելԴեկտեմբերի 1-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում թունավոր մեդուզաների խայթոցի պատճառով ավելի քան 22 հազար մարդ բուժհաստատություններ է դիմել:
13:51 • 08.01.19Վրաստանի կառավարությունը մինչև հոկտեմբերի 1-ը հետաձգել է բեռնատարներով ապրանքների ներկրումն արգելելու մասին որոշումը. Արմեն ՓամբուխչյանՎրաստանի կառավարությունը մինչև հոկտեմբերի 1-ը հետաձգել է բեռնատարներով ապրանքների ներկրումն արգելելու մասին որոշումը։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
13:36 • 08.01.19Հույս ունենք մասնակցություն ունենալ ավելի հուսալի վաղվա կերտման հարցում. Սաղաթելյանի, Բեքարյանի, Հակոբյանի ու Ֆարմանյանի հիմնադրած ընկերությունը մեդիաներ է ձեռք բերելԱրման Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ն, «Արմնյուզ» ՓԲԸ-ն, «Ռադիո 107 ՖՄ» ՍՊԸ-ն, որոնք հանդես ...
13:13 • 08.01.19Բագրատաշենում երիտասարդները փակել են համայնքապետարանի մուտքը և պահանջում են վարչական ղեկավարի հրաժարականըՏավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի Բագրատաշեն բնակավայրում մի քանի տասնյակ երիտասարդներ բողոքի ակցիա են նախաձեռնել: Նրանք այսօր փակել են համայնքապետարանի մուտքը և պահանջում են գյուղի վարչական ղեկավար Արկադի Մակյանի հրաժարականը ...
13:04 • 08.01.1921 ուսուցիչներ իրենց հանգիստն անցկացրել են հանգստյան տներից մեկում, սակայն ընկերության տնօրենը չի վճարել հանգստի համար նախատեսված խոշոր չափի գումարը. ՔԿՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական...
12:58 • 08.01.19ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից հունվարին Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպում անցկացնելու առաջարկ է արվել․ Աննա ՆաղդալյանԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից եղել է հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
12:40 • 08.01.19Անկարայում մեկնարկել է ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործով առաջին դատական նիստըԱվելի վաղ թուրքական դատախազությունը դատարանին էր փոխանցել Կառլովի սպանության գործը՝ 28 կասկածյալների դեմ մեղադրական ակտերով, նրանց թվում է նաև ամերիկաբնակ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը...
12:34 • 08.01.19Չինաստանում տղամարդը հարձակում է գործել նախակրթարանի վրա՝ վիրավորելով 20 երեխայիԵրեխաներն արդեն հոսպիտալացվել են, նրանցից 3-ի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն: Հարձակման պատճառները հայտնի չեն:
12:33 • 08.01.19Հնդկաստանում համազգային գործադուլ է (լուսանկարներ)Գործադուլի մասնակիցները մի շարք պահանջներ են ներկայացնում՝ այդ թվում բարձրացնել նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակի շեմը:
12:29 • 08.01.19«Առ այսօր որևէ մեկը կապի դուրս չի եկել». Ղազախստանի ՆԳՆ-ն մեկնաբանել է Կարագանդայում կատարված սպանության գործով հայազգի կասկածյալի տեսաուղերձը«Համացանցում նրա տեսաուղերձի հայտնվելուց ու իրավապահներին հանձնվելու պատրաստակամություն հայտնելուց հետո կասկածյալի հարազատներին են փոխանցվել մեր աշխատակիցների կոնտակտները: Սակայն առ այսօր որևէ մեկը...
12:20 • 08.01.19Աթենքում ձյան տեղումների պատճառով փակվել են դպրոցներըՀունաստանում եղանակը սկսել է վատթարանալ դեկտեմբերի վերջից, ձյան տեղումներ են գրանցվել երկրի կենտրոնական ու հյուսիսային շրջաններում, որոշ հատվածներում հորդառատ անձրևներ են տեղացել: Օդերևութաբանները...
12:10 • 08.01.19Մինչև -27 աստիճան. Ռուսաստանում անոմալ ցրտեր են սպասվումԵրկրի որոշ հատվածներում սպասվում է մինչև -27 աստիճան ցուրտ: Սառնամանիքը կհասնի Սամարայի, Սարատովի, Օրենբուրգի, Վլադիմիրի, Կոստրոմայի, Օրյոլի և Ռյազանի մարզեր: Հեռավոր Արևելքում...
