ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից հունվարին Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպում անցկացնելու առաջարկ է արվել․ Աննա Նաղդալյան

12:58 • 08.01.19

ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից եղել է հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու։ Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հանդիպման մասին հայտարարությունը կարվի համաձայնեցված կարգով»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը եղել է դեկտեմբերի 5-ին Միլանում: Մնացականյան-Մամեդյարով երկրորդ հանդիպումը տեղի էր ունեցել այս տարվա սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում։

Հայաստանում ժողովրդական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից և նոր կառավարության ձևավորումից հետո Մնացականյանն ու Մամեդյարովն առաջին անգամ հանդիպել են այս տարվա հուլիսին Բրյուսելում։