Աթենքում ձյան տեղումների պատճառով փակվել են դպրոցները

12:20 • 08.01.19

Հունաստանի մայրաքաղաք Աթենքում ձյան տեղումներ են գրանցվել, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով փակվել են Ատտիկա շրջանում գտնվող մի շարք դպրոցներ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:


Հունաստանում եղանակը սկսել է վատթարանալ դեկտեմբերի վերջից, ձյան տեղումներ են գրանցվել երկրի կենտրոնական ու հյուսիսային շրջաններում, որոշ հատվածներում հորդառատ անձրևներ են տեղացել: Օդերևութաբանները կանխատեսում են, որ ցուրտ եղանակը կպահպանվի մինչև հունվարի 9-10-ը:

Ցուրտն ու ձյան տեղումները Հունաստանի մայրաքաղաք է բերել «Տելեմախ» անունը ստացած ցիկլոնը, հայտնի է, որ գիշերը տեղացած ձյան շերտի բարձրությունը հասել է մի քանի սմ-ի: Աթենքի համար ձյունն այդքան էլ հաճախակի երևույթ չէ, սովորաբար այն հալչում է մի քանի ժամվա ընթացքում:

Ոստիկանությունը զգուշացրել է վարորդներին առավել ուշադիր լինել ճանապարհներին, որոշ մայրուղիներին երթևեկությունն արգելափակվել է: Բեռնատար մեքենաների մուտքը մի շարք մայրուղիներ արգելվել է: