Տավուշում 27-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողն ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն և կալանավորվել. Արևիկ Խաչատրյան

09:23 • 09.01.19

Դեկտեմբերի 31-ին հրազենի գործադրմամբ Տավուշում 27-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածվողի ինքնությունը հայտնի է: Երեկ երեկոյան նա ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն:

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Սպանության գործով մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,-հավելեց Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ սպանվածը Բերդ քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 27-ամյա Աշոտ Գևորգյանն էր, ով մահացու հրազենային վնասվածքը ստացել է Մաշտոցի փողոցի 33 հասցեում:

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն և ապօրինի զենք-զինամթերք պահել։ Կասկածյալը ներգրավվել էր որպես մեղադրյալ, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, ու հայտարարվել է հետախուզում: