Իսրայելում մի քանի տարի տևած երաշտից հետո առատ ձյուն է տեղացել (տեսանյութ)
Իսրայելի հյուսիսային հատվածում տևական երաշտից հետո լույս հունվարի 9-ին ձյուն է տեղացել. Հերմոն լեռան վրա ձյան շերտի բարձրությունը գերազանցում է 1 մետրը:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, ձյան տեղումներին նախորդել էին հզոր ձնաբուքը, տեղատարափ անձրևներն ու ամպրոպը:
Օդերևութաբաններն արդեն նախազգուշացրել են, որ առաջիկայում հեղեղումների վտանգ կա երկրի հարավային և արևելյան հատվածների ցածրադիր շրջաններում:
Հայտնի է, որ 2014թ. ամռանից Իսրայելում ռեկորդային երաշտ էր, ինչի հետևանքով Իսրայելի պետական ջրային ռեսուրսները գրեթե սպառվել են: Մասնավորապես՝ Քիներետ լճում ջրի մակարդակը հասել է «սև սահմանագծին»:










