Ավստրալիայում ձերբակալել են տարբեր երկրների դեսպանատներ կասկածելի փաթեթներ ուղարկած անձին
Ավստրալիայում ոստիկանությունը ձերբակալել է 48-ամյա տղամարդու, որը մեղադրվում է Մելբուռնում, Կանբերրայում և Սիդնեյում տարբեր երկրների դեսպանատներ ու հյուպատոսարաններ կասկածելի պարունակությամբ 38 փաթեթ ուղարկելու համար, գրում է BBC-ն:
Հայտնի է, որ Շեպարտոն քաղաքի բնակիչը ձերբակալվել է իր իսկ տանը: Նա անհայտ պարունակությամբ փաթեթներն ուղարկել է փոստով: Դրանց պարունակությունը դեռևս քննվում է, սակայն հաղորդվում է, որ դրանք ոչ ոքի վնաս չեն հասցրել:
Տղամարդուն առաջադրված մեղադրանքը դաշնային հանցանք է համարվում, որը մինչև 10 տարվա ազատազրկում է նախատեսում:










