Կիմ Չեն Ընը Հս. Կորեա է հրավիրել Չինաստանի ղեկավարին

12:02 • 10.01.19

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյան է հրավիրել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին, այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով հյուսիսկորեական լրատվամիջոցի:

Հայտնի է, որ Ծինփինը սիրով ընդունել է հյուսիսկորեացի գործընկերոջ հրավերը:

Չինաստանի ղեկավարի այցի ժամկետների մասին տեղեկություններ չեն փոխանցվում, թեև հայտնի է, որ նա արդեն քննարկել է որոշ մանրամասներ Կիմ Չեն Ընի հետ:

Աղբյուրը հավելում է, որ եթե Ծինփինն իսկապես այցելի Հս. Կորեա, սա կլինի Չինաստանի ղեկավարի առաջին այցը Փհենյան 2011 թվականից ի վեր: