Իրադարձային
-ից
-ը
23:45 • 16.12.18Երևանում՝ Արգիշտի փողոցում, բախվել են մեքենան ու թիվ 74 երթուղու «Գազելը». կա 7 վիրավոր. shamshyan.comԺամը 21:00-ի սահմաններում, Արգիշտի փողոցում՝ Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց, բախվել են Nissan մակնիշի 181 NN 01 համարանիշի և թիվ 74 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի 1295 Տ համարինիշի ավտոմեքենաները:
19:56 • 16.12.18Դեր Զորում 17 խաղաղ բնակիչ է զոհվել ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածի հետևանքովԱռնվազն 17 խաղաղ բնակիչ է զոհվել ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով Սիրիայի Դեր Զոր նահանգում:
18:03 • 16.12.18Սիրիական Աֆրինում պայթյուն է որոտացել, տասնյակ մարդիկ վիրավորվել ենԼիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը, իր հերթին, վկայակոչելով սեփական աղբյուրը, հաղորդում է Աֆրինի պայթյունի հետևանքով 5 մարդու մահվան մասին:
17:12 • 16.12.18Իսրայելցի զինվորականները Լիբանանից Իսրայել տանող ևս մեկ թունել են հայտնաբերել«Թունելի առկայությունն Իսրայելի ինքնիշխանության լուրջ խախտում է հանդիսանում», - աղբյուրը մեջբերում է Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցչի խոսքը: Թունելի հայտնաբերումից հետո զինվորականներն ականապատել են այն:
16:58 • 16.12.18ՊԲ հրամանատարի փոփոխությունը չեմ դիտարկում Արցախում հեղափոխության ներթափանցման կամ լուրջ փոփոխությունների համատեքստում․ Հայկ ԽանումյանԱրցախի ԱԺ պատգամավորը նաև համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե Արցախում անկայունություն կլինի, եթե ՀՀ-ում գործող կուսակցությունները գրանցվեն նաև Արցախում։
16:14 • 16.12.18Սիրիայի քրդերը հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել Ասադի ռեժիմի հետ թուրքական ԶՈւ-ի դեմՍիրիայի հյուսիսում քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) գլխավոր հրամանատար Սիփան Հեմոն էլ իր հերթին կոչ է արել Սիրիայի իշխանություններին պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունն ու հավելել, որ իրենք պատրաստ են համագործակցության՝ չնայած առկա
16:05 • 16.12.18Նախօրեին Փարիզում ձերբակալվել է «դեղին անթև բաճկոնների» ակցիայի 179 մասնակից, ցուցարարների թիվը նվազել էՆախօրեին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում «դեղին անթև բաճկոնների» հերթական բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 179 քաղաքացու, այս մասին տեղեկացնում է СNews-ը՝ հղում անելով իրավապահների հայտնած տվյալներին:
13:10 • 16.12.18Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությանըԵրկրի առջև ծառացած մարտահրավերների, դժվարությունների և խնդիրների հաղթահարման գործում, որոշումների կայացման մեջ իբրև զորության և ներշնչման ոգու աղբյուր Հայոց Հայրապետը...
12:44 • 16.12.18Ինդոնեզիայում ժայթքել է Սոպուտան հրաբուխըԻնդոնեզիայի Սուլավեսի կղզում ժայթքել է Սոպուտան հրաբուխը, այս մասին տեղեկացնում է երկրի էներգետիկայի ու հանքային ռեսուրների նախարարությանը կից երկրաբանական ծառայությունը, գրում է Antara գործակալությունը:
11:50 • 16.12.18Դոնալդ Թրամփի անունը ճանաչվել է համակարգիչների համար վատագույն գաղտնաբառերից մեկըՀայտնի է, որ բազմաթիվ օգտատերեր կիրառել են «Դոնալդ» անունը որպես գաղտնաբառ,ինչի հետևանքով բավականին հեշտ է եղել կոտրել նրանց հաշիվներն ու համակարգիչները: Նշվում է, որ հաքերները հիմնականում օգտագործում են
11:17 • 16.12.18ՀՀ նախագահը ժամանել է Վրաստան՝ մասնակցելու Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանըՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
10:50 • 16.12.18Ռուսաստանի Վոլոգդա քաղաքում բնակելի շենքում գազի պայթյունից հետո արտակարգ իրավիճակ է մտցվել, բնակիչները տարհանվել են«Այժմ հասկանալի է, որ շենքի մուտքում, որտեղ պայթյուն է տեղի ունեցել հինգերորդ, չորրորդ, գուցե և երրորդ հարկերում, ապրելն անհնարին կլինի», - նշված է տարածված հայտարարությունում՝ ընդգծելով, որ բնակիչները տեղափոխվել են ժամանակավոր կացարաններ:
05:56 • 16.12.18Պորտուգալիայում շտապօգնության ուղղաթիռ է կործանվել. կան զոհերՊորտուգալական Պորտու քաղաքի մոտակայքում շտապօգնության ուղղաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է RTP հեռուստաալիքը, ուղղաթիռում եղել է 4 մարդ՝ բուժքույրը, բժիշկն ու օդաչուները, որոնց կյանքը փրկել չի հաջողվել:
04:52 • 16.12.18Թայվանի ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԹայվանի արևելյան ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ ԱՄՆ երկրաբանական ծառայությանը հղումով:
04:27 • 16.12.18Վոլոգդայի բազմաբնակարան շենքերից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել. կա զոհ և տուժածներՌուսաստանի Վոլոգդայի մարզի Վոլոգդա քաղաքում Կառլ Մարքսի 74А հասցեում գտնվող բնակարաններից մեկում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել:
