Սիրիական Աֆրինում պայթյուն է որոտացել, տասնյակ մարդիկ վիրավորվել են

18:03 • 16.12.18

Սիրիայի հյուսիսային շրջանում գտնվող Աֆրին քաղաքի կենտրոնում ականապատ մեքենա է պայթել, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Աֆրինում քրդական աղբյուրը, մեքենան պայթել է «Ալ-Հալ շուկա» կոչվող շրջանում: Աղբյուրի տվյալներով՝ մի քանի տասնյակ քաղաքացիներ վիրավորվել են:

Նա հավելել է, որ ևս մեկ ականապատ մեքենա հայտնաբերվել է Վիլյաթ թաղամասում՝ քաղաքի արևմտյան շրջանում:

Լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը, իր հերթին, վկայակոչելով սեփական աղբյուրը, հաղորդում է Աֆրինի պայթյունի հետևանքով 5 մարդու մահվան մասին: