Դոնալդ Թրամփի անունը ճանաչվել է համակարգիչների համար վատագույն գաղտնաբառերից մեկը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անունը հայտնվել է վատագույն համակարգչային գաղտնաբառերի ցուցակում, փոխանցում է CBS News հեռուստաալիքը:
Հայտնի է, որ բազմաթիվ օգտատերեր կիրառել են «Դոնալդ» անունը որպես գաղտնաբառ,ինչի հետևանքով բավականին հեշտ է եղել կոտրել նրանց հաշիվներն ու համակարգիչները:
Նշվում է, որ հաքերները հիմնականում օգտագործում են հայտնի մարդկանց անունները օգտատերերի անձնական տվյալների բազային հասնելու համար:
Որպես վատագույն գաղտնաբառեր փորձագետները նշում են «123456» կոմբիանցիան, «password» (գաղտնաբառ) բառն ու «123456789»-ը:










