Պորտուգալիայում շտապօգնության ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր
Պորտուգալական Պորտու քաղաքի մոտակայքում շտապօգնության ուղղաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է RTP հեռուստաալիքը, ուղղաթիռում եղել է 4 մարդ՝ բուժքույրը, բժիշկն ու օդաչուները, որոնց կյանքը փրկել չի հաջողվել:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ուղղաթիռը ռադարներից անհետացել է շաբաթ՝ դեկտեմբերի 15-ին, տեղական ժամանակով ժամը 18:30-ի սահմաններում (երևանյան ժամանակով ժամը 22:30-ին), այն բանից հետո, ինչ Պորտուի հիվանդանոց է հասցրել 76-ամյա մի կնոջ:
Ուղղաթիռի բեկորներն արդեն հայտնաբերվել են: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:










