Թայվանի ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թայվանի արևելյան ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ ԱՄՆ երկրաբանական ծառայությանը հղումով:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հուալիեն վարչաշրջանի ափից 61 կմ հարավ-արևելք, օջախը գտնվել է ծովի հատակից 10 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել, ցունամիի վտանգ չի հայտարարվել:










