Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
09:35 • 24.03.21Կորոնավիրուսի բրիտանական շտամը մեկ շաբաթում հայտնաբերվել է ևս 7 երկրում. ԱՀԿԿորոնավիրուսի բրիտանական (VOC 202012/01) շտամը, որն առանձնանում էր առավել արագ տարածվելու հատկությամբ, վերջին մեկ շաբաթում հայտնաբերվել է ևս 7 երկրում, իսկ նման երկրների ընդհանուր թիվը հասել է 125-ի:
23:47 • 23.03.21ՆԱՍԱ-ի մասնագետները մտադիր են ապրիլին ուղղաթիռի առաջին փորձնական թռիչքն իրականացնել Մարսի վրաՆԱՍԱ-ի մոլորակագիտության բաժնի ղեկավար Լարի Գլոյզի խոսքով՝ Ingenuity սարքը, որի զանգվածը կազմում է 1,8 կգ, կդառնա առաջին ուղղաթիռը, որը կթռչի այլ մոլորակում:
23:24 • 23.03.21100 կմ/ժամը՝ 3,6 վայրկյանում, 659 ձիաուժ հզորություն. Bentley-ն ներկայացրել է իր պատմության ամենադինամիկ մոդելը (լուսանկարներ)Շքեղ դասի մեքենաներ արտադրող բրիտանական Bentley ընկերությունը ներկայացրել է աշրանքանիշի 101-ամյա պատմության ամենադինամիկ քաղաքացիական մեքենան՝ նորագույն Continental GT Speed մոդելը:
17:38 • 23.03.21«SpaceX-ը Starship հրթիռները Մարս կուղարկի մինչ 2030 թվականը». Իլոն Մասկ«SpaceX-ի տիեզերանավերը Մարս կուղարկվեն մինչ 2030 թվականը: Ամենադժվար իրադարձությունը Mars Base Alpha-ն ինքնապաշտպանվող դարձնելն է»,- մանրամասնել է գործարարը:
11:56 • 23.03.21Հրապարակվել է Մարսում կառուցվելիք առաջին քաղաքի նախագիծը (լուսանկարներ, տեսանյութ)Գիտնականների կարծիքով՝ քաղաքը պետք է կառուցել ժայռի վրա և բացառապես այն նյութերից, որոնք առկա են Մարսի վրա: Ենթադրվում է, որ վերաբնակիչների թթվածնով կկապահովեն ծառերը, իսկ էներգիայով՝ արևային մարտկոցները։ Ամբողջ ենթակառուցվածքը «թաքնված է լինելու» հերմետիկ գմբեթի տակ։
11:40 • 23.03.21Microsoft-ը ցանկանում է 10 միլիարդ դոլարով գնել Discord սոցցանցը. BloombergԱՄՆ տեխնոլոգիական հսկա Microsoft ընկերությունը բանակցություններ է վարում ավելի քան 10 միլիարդ դոլարով Discord սոցիալական ցանցը գնելու շուրջ, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ աղբյուրների խոսքերը:
11:36 • 23.03.21Գիտնականները պարզել են, որ երկնաքարի հարվածի արդյունքում Տիտանի վրա կարող է կյանքի առաջացման համար բարենպաստ միջավայր ստեղծվելԳիտնականները եկել են այն եզրակացության, որ արբանյակին բախվող երկնաքարը կամ գիսաստղը կարող են ճեղքել սառույցի շերտը, որը կհանգեցնի ջրով և օրգանական նյութերով խառնարանի առաջացմանը: Սա, ըստ գիտնականների, պարզագույն կենդանի օրգանիզմների առաջացման պատճառը կարող է դառնալ:
10:04 • 23.03.21Ավելի քան 2,9 միլիոն դոլար. Twitter-ի գործադիր տնօրենը վաճառել է իր առաջին «թվիթը»«Թվիթի» համար Էստավին վճարել է 1,630,6 ETH, ինչը համարժեք է ավելի քան 2,9 միլիոն դոլարի: Դորսիի առաջին «թվիթում» գրված է. «Ուղղակի կարգավորում եմ իմ «Թվիթեր»-ը»:
01:11 • 23.03.21Տիեզերքում չինական արբանյակ է կործանվելՈչնչացման արդյունքում ձևավորվել է 21 բեկոր: Այս պահին բոլոր բեկորների շարժը հետևում են Միացյալ Նահանգների զինվորականները:
20:15 • 22.03.21Միջազգային տիեզերակայանը կրկին կփոխի իր ուղեծրի բարձրությունը«Ռոսկոսմոս» ռուսական պետական կորպորացիայի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ապրիլի 2-ին Միջազգային տիեզերակայանը կփոխի իր ուղեծրի բարձրությունը:
18:47 • 22.03.21Ուկրաինայում կորոնավիրուսի բրիտանական շտամի վտանգավոր մուտացիա է հայտնաբերվելՈւկրաինայում հայտնաբերվել է SARS-CoV-2 կորոնավիրուսի բրիտանական շտամի վտանգավոր մուտացիա: Այս մասին տեղեկացրել են Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի ինստիտուտում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
17:42 • 22.03.21««Սպուտնիկ Light» պատվաստանյութի գրանցման համար փաստաթղթերն արդեն պատրաստ են». ՌԴ առողջապահության նախարար«Սպուտնիկ Light» ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութի գրանցման փաստաթղթերն արդեն պատրաստ են: Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
17:05 • 22.03.21Բժշկական դիմակներ, ձեռնոցներ և պլաստիկ թափոններ․ կորոնավիրուսը սպառնում է համաշխարհային օվկիանոսին․ Mirror (լուսանկարներ)Պարբերականի հրապարակած ֆոտոշարքը, որն արվել է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայից ոչ հեռու գտնվող արևադարձային ջրերում, բնապահպանների շրջանում մտավախությունների մեծ ալիք է բարձրացրել․ նրանց խոսքով՝ ծովային համեմատաբար ավելի նուրբ կենդանիները, այդ թվում՝ կրիաները, չեն․․․
12:22 • 22.03.21«Հարթակի ստեղծումը կարժենա նվազագույնը 200 000 դոլար». ռուս փորձագետը ենթադրել է՝ ինչպիսին կլինի Թրամփի՝ նոր ստեղծվելիք սոցիալական ցանցըՍեփական համացանցային հարթակը, որը մտադիր է ստեղծել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, նման կլինի Twitter-ին և թույլ կտա կիսվել կարճ հաղորդագրություններով: Նման տեսակետ է հայտնել SafeNet ինժեներական կենտրոնի փորձագետ Իգոր Բեդերովը:
12:16 • 22.03.21ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի տարածման հավանական աղբյուրըԱռողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները հակված են ենթադրել, որ նոր տեսակի կորոնավիրուսի ծագման աղբյուր կարող էր հանդիսանալ Չինաստանում կենդանիների վաճառք իրականացնող շուկան:
