Հրապարակվել է Մարսում կառուցվելիք առաջին քաղաքի նախագիծը (լուսանկարներ, տեսանյութ)
Գիտնականների և դիզայներների միջազգային խումբը մշակել է Մարսում առաջին քաղաքի նախագիծը:
Ինչպես Euronews-ին տված հարցազրույցում ասել է Abibo ճարտարապետական խմբի հիմնադիր Ալֆրեդո Մունյոսը, շինարարությունը կարող է սկսվել արդեն 2054 թվականին, իսկ առաջին մարդիկ այնտեղ կարող են վերաբնակեցվել 2100 թվականին:
Գիտնականների կարծիքով՝ քաղաքը պետք է կառուցել ժայռի վրա և բացառապես այն նյութերից, որոնք առկա են Մարսի վրա: Ենթադրվում է, որ վերաբնակիչներին թթվածնով կկապահովեն ծառերը, իսկ էներգիայով՝ արևային մարտկոցները։
Abibo ճարտարապետական խմբի ինստագրամյան գրառումից հայտնի է դառնում, որ քաղաքը մտադիր են անվանել Նուվա (Nüwa)։ Նշվում է, որ ճարտարապետական խմբի հիմնադիր Ալֆրեդո Մունյոսը տարբեր մասնագիտությունների տեր ավելի քան 35 մասնագետի հետ նախագծի վրա աշխատել է մի քանի ամիս։














