Microsoft-ը ցանկանում է 10 միլիարդ դոլարով գնել Discord սոցցանցը. Bloomberg

11:40 • 23.03.21

ԱՄՆ տեխնոլոգիական հսկա Microsoft ընկերությունը բանակցություններ է վարում ավելի քան 10 միլիարդ դոլարով Discord սոցիալական ցանցը գնելու շուրջ, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ աղբյուրների խոսքերը:

Գործակալությունը նշում է, որ Discord-ը բանակցությունների մեջ է նաև այլ հավանական գնորդների հետ, բայց դեռ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Միևնույն ժամանակ, աղբյուրներից մեկի խոսքով, ընկերությունն ավելի շատ գերադասում է նախնական հրապարակային առաջարկ ներկայացնել, քան վաճառքի հանվել: 

Հիշեցնենք՝ Discord-ն ավելի վաղ կապվել էր Microsoft-ի հետ՝ ընկերության նկատմամբ հետաքրքրությունը գնահատելու համար: Ըստ աղբյուրների, սոցցանցի հետ բանակցությունները ղեկավարել է Microsoft-ի խաղային կոնսոլների բաժնի ղեկավար Ֆիլ Սպենսերը:

 

Microsoft-ը ցանկանում է 10 միլիարդ դոլարով գնել Discord սոցցանցը. Bloomberg