«ԱվտոՎԱԶ»-ը կներկայացնի Lada Granta-ի՝ առավել հզոր շարժիչով տարբերակը
Ռուսական «ԱվտոՎԱԶ» մեքենաշինական ընկերությունը պատրաստվում է թողարկել Lada Granta մեքենայի՝ առավել հզոր բազային շարժիչով տարբերակը, որը կզարգացնի 90 ձիաուժ հզորություն:
Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, նման մոդելը վաճառքում կհայտնվի արդեն հունիսին:
Ավելի վաղ ընկերությունը հաստատել էր 1.6 լիտր աշխատանքային ծավալով, հզորացված շարժիչով մոդելի թողարկման լուրը: Նշվում է, որ նորույթի գինը կարող է մեկնարկել 510 900 ռուբլուց:










