Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ՝ կրկնակի մուտացիայով
Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կորոնավիրուսի՝ կրկնակի մուտացիայով նոր շտամի հայտնաբերման մասին:
«Թեև Հնդկաստանում կորոնավիրուսի տարբեր տեսակներ և շտամներ են հայտնաբերվել կրկնակի մուտացիայով, դրանք հայտնաբերվել էին ոչ բավարար քանակությամբ, որպեսզի պարզաբանվի կամ ուղիղ կապ հաստատվի նահանգներում վարակման դեպքերի թվի աճի հետ»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Բժշկական հետազոտությունների հնդկական խորհուրդը տեղեկացրել էր, որ երկրում արձանագրվել են առավել վտանգավոր համարվող հարավաֆրիկյան և բրազիլական շտամներով վարակման դեպքեր:
Աշխրահի՝ բնակչությամբ ամենամեծ երկրում կորոնավարակակիրների թիվը հասել է 11 734 058-ի: Այս ցուցանիշով ասիական երկիրը երրորդն է աշխարհում՝ ԱՄՆ-ին և Բրազիլիայից հետո: Համավարակի ողջ ընթացքում Հնդկաստանում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 160 հազար մարդ:










