Հոնկոնգն ու Մակաոն դադարեցրել են BioNTech ընկերության պատվաստանյութի կիրառումը

10:37 • 24.03.21

Հոնկոնգում կորոնավիրուսի դեմ պատվաստման համար բացված բոլոր 29 հանրային կենտրոններում արգելվել է Գերմանիայից գնված BioNTech ընկերության պատվաստանյութի օգտագործումը՝ վերջին խմբաքանակներից մեկում փաթեթավորման թերությունների պատճառով:

«ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի այս հատուկ վարչական շրջանի իշխանությունները հաստատել են, որ անհապաղ դադարեցվել է տվյալ դեղամիջոցով պատվաստման գործընթացը՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Որոշումը պայմանավորված է հետաքննության անցկացման անհրաժեշտությամբ, որպեսզի համոզվեն թերի փաթեթավորմամբ խմբաքանակի անվտանգ լինելու հարցում:

Նույն պատճառով պատվաստումները գերմանական արտադրության դեղամիջոցով դադարեցվել են նաև հարևան Մակաոյի իշխանությունները:

Գերմանական ընկերության դեղամիջոցի (Comirnaty անվան ներքո) մատակարարը Չինաստանի այս երկու վարչական շրջաններում Fosun Pharma շանհայյան ընկերությունն է:

Հոնկոնգն ու Մակաոն դադարեցրել են BioNTech ընկերության պատվաստանյութի կիրառումը