Գիտություն/տեխնիկա
-ից
-ը
09:53 • 03.12.20Չինական տիեզերական զոնդը Լուսնի մակերևույթից երկրաբանական նմուշներ է հավաքել՝ դրանք Երկիր տեղափոխելու նպատակովԸնդհանուր առմամբ, նախատեսվում է հավաքել 2 կգ լուսնային ապար, որը կուսումնասիրեն չինացի մասնագետները` Լուսնի վրա հետազոտական բազայի կառուցման նախագծի համար:
21:32 • 02.12.20Ռուսաստանում արհեստական բանականությամբ զինամթերք են ստեղծելՌԴ պետական «Ռոստեխ» ընկերությունն արհեստական բանականությամբ զինամթերք է ստեղծել, որը կարող է հասնել թիրախին՝ չնայած հակառակորդի ռադիոէլեկտրոնային միջոցների հակազդեցությանը:
16:03 • 02.12.20F-35 կործանիչների համար «մահացու» համարվող ռուսական С-500 զենիթահրթիռային համակարգերը պատրաստ կլինեն հաջորդ տարի. The National InterestԱմերիկյան The National Interest պարբերականը անդրադարձել է ռուսական С-500 զենիթահրթիռային համակարգերին, որոնք վերջնականապես պատրաստ կլինեն 2021 թվականին:
14:49 • 02.12.20«Քննարկվում է ՀԱՊԿ անդամ երկրներում «Սպուտնիկ V» պատվաստանյութը համատեղ արտադրելու հնարավորությունը». Պուտին«Ներկայումս քննարկվում է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ՀԱՊԿ անդամ պետություններին մատակարարելու հարցը և ձեր երկրներում դրա հնարավոր համատեղ արտադրության հարցեր», - ասել է Պուտինը՝ դիմելով ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին:
12:12 • 02.12.20Մասկը նշել Է մարդուն Մարս ուղարկելու մոտավոր ժամկետները«Շատ մեծ հավանականությամբ, կարծում եմ, վեց տարվա ընթացքում»,-ասել Է Մասկը՝ հանդես գալով Բեռլինում անցկացված Աքսել-Շպրինգերի մրցանակաբաշխությանը:
12:02 • 02.12.20ԱՄՆ հետախուզությունը նախատեսում է հետազոտել Ռուսաստանի և Չինաստանի տարածքներից ստացված տեղորոշման տվյալներըԱմերիկյան ազգային աշխարհատարածքային հետախուզության գործակալությունը ծրագրում է հետազոտել Ռուսաստանի, Չինաստանի, ինչպես նաև Հարավային և Կենտրոնական Ամերիկայի երկրներից ստացված տեղորոշման տվյալները:
22:05 • 01.12.20Չինական տիեզերական սարքը հաջող վայրէջք է կատարել Լուսնի վրա (տեսանյութ)Երկու օրվա ընթացքում սարքը փորձանմուշներ կհավաքի Լուսնի մակերեսից, որոնք կտեղադրվեն հատուկ տարայում և վերադարձող սարքի հետ կհասնեն Երկիր:
15:52 • 01.12.20Ֆիլիպինները կգնի ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութըՖիլիպինների իշխանությունները կգնեն COVID-19-ի դեմ չորս ընկերությունների պատվաստանյութեր, այդ թվում` ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ն: Այդ մասին հայտարարել Է երկրի նախագահի մամուլի քարտուղար Հարրի Ռոքեն, որի խոսքը մեջբերում Է CNN Philippines հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
12:39 • 01.12.20Moderna-ի պատվաստանյութը 100%-անոց արդյունավետություն է գրանցել COVID-19-ի ծանր ընթացքի դեպքումՊատվաստանյութի փորձարկումներին մասնակցել է ավելի քան 30 հազար կամավոր, որոնցից կորոնավիրուսով վարակվել է 196 մարդ։ Վարակվածներից 185-ը ստացել էին պլացեբո և միայն 11 մարդ էր պատվաստվել։ Այս կերպ պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 94,1%։
12:12 • 01.12.20Ռուսաստանը ցանկանում է իր հակակորոնավիրուսային պատվաստանյութը խառնել AstraZeneca-ի պատվաստանյութի հետ. Handelsblatt-ը ներկայացրել է հավանական պատճառներըAstraZeneca ընկերության պատվաստանյութն ունի համեմատաբար թույլ արդյունավետություն, և այժմ Ռուսաստանն ընկերությանը համագործակցություն է առաջարկում, որպեսզի միաժամանակ փոխհատուցի նաև սեփական պատվաստանյութի թերությունները:
19:43 • 30.11.20Արևի վրա տեղի է ունեցել վերջին 3 տարվա ընթացքում գրանցված հզորագույն բռնկումՌԴ Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական ինստիտուտի Արևի ուսումնասիրության ռենտգենային լաբորատորիայից հայտնել են, որ Արևի վրա տեղի է ունեցել վերջին երեք տարվա հզորագույն բռնկումը:
16:01 • 30.11.20Աշխարհում ավելի քան 1 միլիարդ մարդ մինչև 2020 թվականի ավարտն ապրելու է 5G ցանցային կապի գործողության գոտումԱղբյուրը մանրամասնում է, որ այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհով շահագործման է հանձնվել 106 5G կոմերցիոն ցանց, իսկ 2020 թվականի ավարտին աշխարհում հինգերորրդ սերնդի այս ցանցի 220 միլիոն միացում կլինի:
14:34 • 30.11.20Հայտնի են Covid-19-ի կանխարգելմանն ուղղված թվային լավագույն լուծումների մրցույթի հաղթողներըՀայտնի են Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի կազմակերպած` Եվրասիական տարածքում Covid-19 կորոնավիրուսային վարակի համաճարակի տարածման կանխարգելմանը և բացասական հետևանքների հաղթահարմանն ուղղված թվային լավագույն լուծումների մրցույթի արդյունքները:
11:06 • 30.11.20Սինգապուրում Covid-19-ի նկատմամբ բնածին հակամարմիններով երեխա է լույս աշխարհ եկելՀղիության ընթացքում կինը վարակվել է կորոնավիրուսով ու բարեհաջող ապաքինվել, ինչի արդյունքում նրա որդին՝ Օլդրին Զաքեուս Չանը, ի զարմանս բժիշկների, ծնվել է հիվանդության նկատմամբ հակամարմիններով։ Ընդ որում՝ երեխայի մոր մոտ հակամարմինները չեն պահպանվել։
19:31 • 29.11.20Ճապոնիայում առանց ստեղների հատուկ վերելակներ են ստեղծել՝ կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի աճի ֆոնինՃապոնական Hitachi Ltd. և Mitsubishi Electric ընկերությունները վերելակների մոդելներ են ներկայացրել, որոնք շահագործելու համար ստեղների օգտագործման կարիք չի լինի, ինչը կնպաստի կորոնավիրուսով վարակման վտանգի նվազեցմանը:
