Samsung-ը մատանի է արտոնագրել, որը մարդու մարմնից էներգիա ստանալով կարող է վերալիցքավորել սմարթֆոնը
Հարավկորեական Samsung ընկերությունը դիմում է ներկայացրել անլար լիցքավորման հնարավորություն ունեցող մատանի արտոնագրելու համար, որը կարող է էներգիա ստանալ մարդու մարմնից:
Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, նորարար սարքավորումը, որն արտաքինից մատանի է հիշեցնում, համալրվել է ներքին մագնիսական սկավառակ, որը տեղաշարժվում է, երբ օգտատիրոջ ձեռքը շարժման մեջ է գնտվում: Այդ ընթացքում էներգիա է ստեղծվում, որը գաջեթը վերածում է յուրօրինակ փոքր գեներատորի: Այն կարող է նաև օգտագործել օգտատիրոջ մարմնի ջերմությունը էներգիա ստանալու համար:
Ինժեներները ծրագրում են սարքավորման մեջ փոքր մարտկոց տեղադրել ստացված էլեկտրաէներգիայի պահպանման համար, որը կարող է օգտագործվել սմարթֆոնների վերալիցքավորման համար:
Աղբյուրը նշում է, որ ներկա պահին գաջեթը միայն մտահղացում է, սակայն հավանականություն կա, որ հարավկորեացիներն այն կյանքի կկոչեն:










