Apple-ը խոստացել է անվճար վերանորոգել iPhone 11 սմարթֆոնների էկրանի հետ կապված անսարքությունը

19:47 • 06.12.20

Ամերիկյան Apple ընկերությունը նոր ծրագիր է գործարկել, որով նախատեսում է անվճար վերանորոգել iPhone 11 մոդելի սմարթֆոնները, որոնց էկրանի աշխատանքում խափանումներ են տեղի ունենում հպման ժամանակ:

Ինչպես նշվում է ընկերության հայտարարության մեջ, նման խափանում կարող է տեղի ունենալ 2019 թվականի նոյեմբերից մինչև 2020 թվականի մայիս թողարկված փոքր քանակով սմաթրֆոնների մոտ:

Արդյոք սմարթֆոնն ընդգրկված է այդ ծրագրի շրջանակներում, թե ոչ, կարելի է ստուգել ըստ սերիական համարի: Եթե արդյունքը դրական է, Apple-ը կամ նրա պաշտոնական մատակարարները անվճար վերանորոգման ծառայություն կդրամադրեն: Եթե օգտատերն արդեն վճարել է վերանորոգման համար, ապա նրան կվերադարձնեն գումարը:

Ծրագիրը տարածվում է iPhone 11 մոդելի հեռախոսների վրա, որոնք գնվել են մանրածախ վաճառքի մեկնարկից հետո երկու տարվա ընթացքում:


 

Apple-ը խոստացել է անվճար վերանորոգել iPhone 11 սմարթֆոնների էկրանի հետ կապված անսարքությունը