Մասկը նշել Է մարդուն Մարս ուղարկելու մոտավոր ժամկետները
SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը խոստացել Է մարդուն Մարս ուղարկել առաջիկա վեց տարվա ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Շատ մեծ հավանականությամբ, կարծում եմ, վեց տարվա ընթացքում»,-ասել Է Մասկը՝ հանդես գալով Բեռլինում անցկացված Աքսել-Շպրինգերի մրցանակաբաշխությանը:
Միջոցառման տեսագրությունը զետեղված Է համացանցում:
«Եթե մեզ հաջողվի, ապա, կարող Է, նաև չորս տարվա ընթացքում»,-հավելել Է նա:
Մասկը նշել Է, որ ծրագրում Է տիեզերանավն առանց թիմի Մարս ուղարկել երկու տարվա ընթացքում:










