Գաղտնազերծվել է հաջորդ տարի ներկայացվելիք Samsung Galaxy-ի երկու նոր մոդելների արտաքինը

20:51 • 07.12.20

Համացանցում հայտնվել են հարավկորեական Samsung ընկերության Galaxy S21+ և Galaxy S21 Ultra մոդելի իրական սմարթֆոնների առաջին լուսանկարները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ նշելով, որ ըստ աղբյուրների՝ հեռախոսների շնորհանդեսը կայանալու է 2021 թվականի հունվարին:

Լուսանկարները հրապարակվել են Slashleaks տեղեկությունների պորտալում: Հարավկորեական արտադրողի նոր առաջատար սմարթֆոնները վերամշակված դիզայնով են ներկայանալու:

Ինչպես երևում է լուսանկարներից, որոնցում պատկերված է սմարթֆոններ հետևի վահանակը, դրանք տարբեր քանակությամբ տեսախցիներ կունենան: Samsung Galaxy S21+-ը կհամալրվի պատկերի երեք սենսորով, իսկ Ultra տարբերակը՝ 5: Տեսախցիկների բնութագրիչները դեռևս հայտնի չեն:

 

Գաղտնազերծվել է հաջորդ տարի ներկայացվելիք Samsung Galaxy-ի երկու նոր մոդելների արտաքինը