Նորվեգիան COVID-19-ի դեմ պայքարում միանգամից 3 տեսակի պատվաստանյութ կօգտագործի

16:47 • 04.12.20

Նորվեգիան COVID-19-ի դեմ պատվաստումների առաջին ալիքի ժամանակ մտադիր է կիրառել երեք պատվաստանյութ` արտադրված Moderna, AstraZeneca, Pfizer և BioNTech ընկերությունների կողմից։

Այս մասին, ինչպես գրում է alarabiya.net-ը, հայտարարել է երկրի առողջապահության նախարարը։

2021 թվականի առաջին եռամսյակում Օսլոն ակնկալում է ստանալ պատվաստանյութի 2.5 միլիոն չափաբաժին, որը կկիրառվի 1.25 միլիոն մարդու պատվաստման համար։ Ընդհանուր առմամբ, Նորվեգիայի բնակչությունը կազմում է 5.4 միլիոն։

ԵՄ անդամ չհանդիսացող Նորվեգիան Եվրամիության ստացած պատվաստանյութերին հասանելիություն կստանա Շվեդիայի շնորհիվ։ Վերջինսը ԵՄ անդամ է և պատրաստվում է գնել ավելի շատ պատվաստանյութ, քան իրեն է հարկավոր, և հետագայում վաճառել այն Նորվեգիային։

Նորվեգիան COVID-19-ի դեմ պայքարում միանգամից 3 տեսակի պատվաստանյութ կօգտագործի