«Միլիոնատերը ետնախորշից» կինոնկարը արժանացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի գլխավոր մրցանակին

11:40 • 26.01.09

«Միլիոնատերը ետնախորշից» կինոնկարը արժանացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի գլխավոր մրցանակի՝ հաղթելով «լավագույն դերասանական անսամբլ» անվանակարգում։ Այդ մասին հաղորդում է AFP գործակալությունը։ Մրցանակաբաշխությունը կայացել է հունվարի 25-ի երեկոյան Լոս Անջելեսում։

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Մերիլ Սթրիփը «Կասկած» ֆիլմի համար։ «Լավագույն դերասան» է ճանաչվել Շոն Պենը՝ «Հարվ Միլկ» ֆիլմի համար։ Հիթ Լեջերը հետմահու մրցանակի է արժանացել «Սև ասպետը» ֆիլմում երկրորդական դերի համար։ «Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի» է ճանաչվել Քեյթ Ուինսլեթը՝ «Ընթերցողը» ֆիլմի համար։ Սթրիփի, Պենի և Լեջերի աշխատանքները համապատասխան անվանակարգերում առաջադրվել են նաև «Օսկարի»։ Քեյթ Ուիլսլթը «Ընթերցողը» ֆիլմի համար առաջադրվել է «Օսկարի» «լավագույն դերասանուհի» անվանակարգում։
 

«Միլիոնատերը ետնախորշից» կինոնկարը արժանացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի գլխավոր մրցանակին