Հայաստանի երիտասարդական նվագախումբը կօգնի Զալցբուրգի սեմինարների կենտրոնին

11:19 • 28.05.09

Մայիսի 29-ին Երևանի պետական բժշկական համալսարանի Կարմիր դահլիճում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա բարեգործական համերգով, որի հասույթը կտրամադրվի Շլոս Արենբերգ Զալցբուրգի սեմինարների կենտրոնի վերականգնման հիմնադրամին: Վերջինս ստեղծվել է ապրիլի 20-ին հերդեհի պատճառով ամբողջությամբ այրված կենտրոնը վերակառուցելու նպատակով: Բարեգործական այս համերգին ներկա են լինելու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հնդկաստանի դեսպանները:

Բոլորովին վերջերս` մայիսի 16-ին և 17-ին, Աբու Դաբիի հայկական մշակութային ընկերակցության հրավերով երիտասարդական նվագախումբը համերգներով է հանդես եկել Միացյալ Արաբական Էմիրություններում` Աբու Դաբիում և Դուբայում:

Հայաստանի Երիտասարդական նվագախումբը կազմավորվել է 2005թ. Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողներից, նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է: Երաժիշտների մեծամասնությունը Վլադիմիր Սպիվակովի անվան կրթաթոշակառուներ են: