Կհնչեն Շարաֆյան և Բախ
Հունիսի 2-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համատեղ համերգով հանդես կգան Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմվի փողային խումբը, «Սերենադ» կամերային նվագախումբը և «Հովեր» կամերային երգչախումբը: Համերգի դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը:
Ծրագրում կհնչեն ժամանակակից կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի Canticum Dolorosum et Pacificu”-ը սոպրանոյի, երգչախմբի և նվագախմբի համար, ինչպես նաև Բախ` 2 կոնտատ: Որպես մենակատարներ հանդես կգան Արծվիկ Դեմուրչյանը` սոպրանո, Էռա Հովակիմյանը` սոպրանո, Զարուհի Մարտիրոսյանը` ալտ, Արթուր Մանուկյանը` տենոր, Կիմ Սարգսյանը` բարիտոն, Գևորգ Ավետիսյանը` բաս:
Կոմոզիտոր Վաչե Շարաֆյանը ծնվել է 1966 թվականին, կոմպոզիտորական կրթությունը ստացել է Երևանի պետական կոնսերվատորիայում` Էդվարդ Միրզոյանի ղեկավարությամբ: Հեղինակ է բազմաթիվ կամերային, սիմֆոնիկ, վոկալ և խմբերգային ստեղծագործությունների, որոնք առավել հաճախ հնչում են արտասահմանյան տարբեր բեմերում:










