Դոգման թողարկում է իր դեբյուտային ալբոմը
Հայտնի ռոք–խումբ «Դոգման» նշում է իր ծննդյան 2-րդ տարեդարձը, Նոր տարին և դեբյուտային ալբոմի թողարկումը:
Այսպես, դեկտեմբերի 27-ին` նախատոնական կիրակի օրը, 20:00 խումբը համերգով հանդես կգա նորաբաց Mezzo Classic House ակումբում: Այդ օրը լավագույն հայ ռոք երաժիշտները կմիանան Դոգմային։
Նախօրոք տոմսերը կարելի է ձեռք բերել Տիկնիկային թատրոնի տոմսարկղից: Գինը` 3000 դր, իսկ համերգի օրը մուտքի տոմսերը կարելի է ձեռք բերել Mezzo Classic House ակումբից: Գինը` 5000 դր։










